Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Ռուբլու արժեզրկման ազդեցությունն ու նոր պատժամիջոցների հեռանկարը

Ռուբլու արժեզրկման ազդեցությունն ու նոր պատժամիջոցների հեռանկարը
18.12.2014 | 13:02

Պատժամիջոցները պետք է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրությունը հրավիրեն այլ ընտրություն անելու հարցին, ռուսական ռուբլու գահավիժման վերաբերյալ իր մեկնաբանությունները ներկայացնելիս՝ Լոնդոնում լրագրողներին ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հանդես գա ՈՒկրաինայում լարվածությունը թուլացնելու քայլերով:
Ռուսական շուկայում արձանագրվող աննախադեպ իրավիճակում ԱՄՆ-ի նախագահի սեղանին է դրված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ու ՈՒկրաինային աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ Սենատի ստորին և վերին պալատների ընդունած օրինագիծը:
Ռուսական ռուբլու աննախադեպ գահավիժման պայմաններում էլ Պուտինի քաղաքականությունը փոխելուն միտված պատժամիջոցները շարունակվում են: Շվեյցարիան նույնպես միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ ռուս անջատականներից 13 նոր անձանց պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն:
Պատժամիջոցների նոր ցուցակում են Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, առողջապահության, պաշտպանության, կրթության և մի շարք այլ նախարարներ, խորհրդարանականներ, այլ պաշտոնյաներ: Այս անձանց վերաբերյալ պատժամիջոցներն ուժի մեջ մտան երեկվանից:
Ղազախստանի Կենտրոնական բանկը ռուսական ռուբլու արժեզրկման պայմաններում ստիպված եղավ ավելացնել տոկոսադրույքը՝ 2,75-ից հասցնելով 3,05-ի:
Բելառուսը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ՝ արգելելով ռուսական «Բիոֆուդ» ընկերության արտադրած մակարոնեղենի ներկրումը: Բելառուսն այս պատժամիջոցը մեկնաբանում է Մաքսային միության «սննդամթերքի անվտանգության մասին» կանոնակարգի պահանջներով: Ռուսաստանից Բելառուս արգելված ապրանքների ցանկում է նաև ռուսական "Паулиг Рус" ընկերության աղացած սուրճը: Ռուսաստանի հետ կապված տնտեսական խնդիրներին անդրադառնալով՝ Լուկաշենկոն ասել է՝ հաջորդ տարին լուրջ քննություն է լինելու իր երկրի համար:

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ